Առողջապահություն Հասարակություն Գիտություն Հոգեբանի անկյուն 

Չար տղամարդիկ ավելի շուտ են մահանում

Բրիտանական Iron Maiden խումբը «Only the good die young» (Բարի մարդիկ երիտասարդ են մահանում) վերնագրով մի երգ ունի, սակայն գիտնականները, այնուամենայնիվ, եզրակացության են եկել, որ  զայրույթը կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ, հատկապես տղամարդկանց մոտ։

Մասնագետները 35 տարի շարունակ ուսումնասիրել են 20-40 տարեկան կամավորների հոգեկան վիճակը՝ պարզելով, թե որքան հաճախ են նրանք զայրանում և հեշտ է արդյոք նրանց հունից հանել։

Արդյունքների համաձայն` տղամարդիկ, որոնց զայրույթի մակարդակը 1.57 անգամ բարձր է մյուսներից, նրանց մոտ վաղաժամ մահվան ռիսկն ավելի մեծ է, հայտնում է Московский Комсомолец-ը:

Գիտնականներն ասում են, որ մարդիկ, որոնք հեշտ են բորբոքվում, անարդարության  մասին չափազանցված, անգիտակից պատկերացումներ ունեն։ Դրա պատճառը անցյալից մնացած բացասական ապրումներն են ու սթրեսը։

Նույն շարքից