Հայաստան Քաղաքական 

Լևոնին Լենին պապիկ եք դարձնում․Վահրամ Բաղդասարյանը՝ Լևոն Զուրաբյանի մասին

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ճեպազրույցների ժամին ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ իրեն Լևոն Զուրաբյանի վերաբերյալ հարցեր չուղղել:

«Անընդհատ ուզում եք այդ բառը կրկնեմ… Լևոնին Լենին պապիկ եք դարձնում, ուզում եք, որ ես սևեռվեմ»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Սահմանադրական բարեփոխումների հարցում Վենետիկի հանձնաժողովը կաշառված է եղել, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Ցավում եմ, որ անձեռնմխելիություն ասվածը կա. պատգամավորը կարող է հանիրավի մեղադրանքներ առաջադրել միջազգային կառույցի հասցեին ու մնալ անպատիվ, անպատասխան»:

Նույն շարքից