ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը որոշում է կայացրել դադարեցնել սիրիական չափավոր ընդդիմության մարզումների ծրագիրը, տեղեկացնում է The New York Times-ը։
Պարբերականի տվյալների համաձայն, նախագահական վարչակազմում ընդունել են, որ Պենտագոնի 500 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը, որը զբաղվում էր սիրիացի ապստամբների պատրաստմամբ եւ զինմամբ, չի կարողացել իրականացնել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարի իր խնդիրը։
Պենտագոնը ծրագրի փակման մասին կհայտարարի այսօր՝ այն բանից հետո, երբ ՊՆ նախարար Էշթոն Քարտերը կլքի Լոնդոնը, որտեղ հանդիպում է ունենալու իր բրիտանացի գործընկերոջ հետ։