Հայաստան Քաղաքական 

Դավիթ Տոնոյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն հոկտեմբերի 9-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրիուս Կրիվասին և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել համագործակցության դինամիկ զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-ԵՄ անվտանգության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Նույն շարքից