Քաղաքական Միջազգային 

Այն ամենը, ինչ տեղի է ունենում ՌԴ-ի և Սիրիայի հետ, Օբամայի և Հիլարի Քլինթոնի մեղքն է

ԱՄՆ նախագահի թեկնածու Քրիս Քրիստին երկրի գործող նախագահ Բարաք Օբամային մեղադրել է, որ նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «բառացիորեն հրավիրել է» Սիրիա, որպեսզի նա ստանձնի տարածաշրջանում խնդիրների լուծումը և ԴԱԻՇ-ի դեմ պայքարը:

Այս մասին գրում է Washington Examiner ամսագիրը:

Քրիստին հայտարարել է, որ Օբաման «ոչինչ չի արել խնդիրը լուծելու համար» և նա է Պուտինին Սիրիա հրավիրել, երբ որոշեց կարմիր գիծ գծել:

«Նա Պուտինին հրավիրել է որպես միջնորդ, որն ունակ է Ասադին համոզել չկիրառել քիմիական զենք: Այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Սիրիայի հետ, Օբամայի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մեղքն է»,- հավելել է նա:

Նույն շարքից