Քաղաքական Միջազգային 

HRW-ն պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել Յունուս ամուսիններին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին դատապարտող հերթական հայտարարությամբ է հանդես եկել` պահանջելով այդ երկրի ղեկավարությունից ազատ արձակել ձերբակալաված Յունուս ամուսիններին:

Անդրադառնալով հոկտեմբերի 12-ին Բաքվում իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների վճռաբեկ բողոքի քննությանը` կազմակերպությունը պահանջում է հանել նրանց ներկայացված բոլոր կեղծ մեղադրանքները և ազատ արձակել զույգին:

Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը նշել է, որ Բաքվի դատարանը դեռ հնարավորություն ունի քայլ կատարել այդ երկրում արդարադատությունը և օրինականությունը վերականգնելու ուղղությամբ:

«Այն, որ Լեյլա և Արիֆ Յունուսները մինչև այժմ բանտում են և նրանց դեմ առաջադրված պետական դավաճանության կեղծ և շինծու մեղադրանքները հանված չեն, խոսում է այն մասին, որ իշխանությունները մտադիր չեն հետևելու օրենքի գերակայությանը»,- նշել է Դենբերը:

Նույն շարքից