Ավստրալիայի բնակչուհի Բեմբի Սմիթը աշխարհի 22 երկրում 75 ժամադրության է գնացել` կյանքի կատարյալ ուղեկցի հանդիպելու համար, գրում է The Mirror-ը:
Սմիթն ասել է, որ ստիպված է եղել 56 տարեկանում կրկին սկսել կյանքի երկրորդ կեսի որոնումները, երբ 47 տարեկանում բաժանվել է իր մշտական զուգընկերոջից և 9 տարվա ընթացքում իր երկրում հարմար թեկնածու չի կարողացել գտնել:
Եվրոպայում ամենից հեշտ էր հաջողվում ժամադրությունների համար համապատասխան տղամարդկանց հայտնաբերել, մինչդեռ Ճապոնիայում, Բրազիլիայում ու Ռուսաստանում հանդիպումներ կազմակերպելու հարցում դժվարություններ էին ծագում, հայտնում է Lenta-ն:
Կինը հանդիպել է այնպիսի տղամարդկանց հետ, ովքեր ընկերություն են արել Փոլ Մաքարթնիի և Մադոննայի հետ, ծանոթացել երիտասարդի հետ, ով ասել է, թե սերիական մարդասպան է ցանկանում դառնալ, ինչպես նաև Վատիկանից 23-ամյա քահանայի հետ: Ամենահիշարժանն իտալացի Ստեֆանոյի հետ 14-ժամյա զբոսանքն էր:
Ավստրալիա վերադառնալուն պես Բեմբին գրել է. «Ճաշացանկում` տղամարդիկ» գիրքը, որտեղ պատմել է իր երեք ամիս տևած արկածների մասին:
Իր շրջագայության ընթացքում Բեմբին այդպես էլ չէր գտել կյանքի ուղեկից , սակայն այս պահին կինը երկրպագու ունի: Ձեռք բերելով միջազգային փորձ՝ Բեմբին խորհուրդ է տալիս ոչ մի հարաբերության չափազանց լուրջ չվերաբերվել ու միշտ հավատարիմ մնալ ինքդ քեզ: