Բրիտանացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը Reddit-ի ընթերցողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, թե որն է իր կյանքի ամենից ինտրիգային գաղտնիքն ու սիրած երգը: Այս մասին գրում է Independent պարբերականին:
«Թեև ես ունեմ ֆիզիկայի և փիլիսոփայության ասպարեզում դոկտորի կոչում, սակայն կանայք ինձ համար մնում են չբացահայտված գաղտնիք»,- ասել է անվանի գիտնականը:
Վերջինս նաև ասել է, որ իր սիրած ֆիլմը ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տյուֆֆոյի «Ժյուլ և Ջիմ» ժապավենն է, նկարահանված 1962 թ, իսկ սիրած երգը բրիտանացի կատարող Ռոդ Ստյուարտի Have I Told You Lately երգը: Հոքինգը նաև ասել է, որ սերիալներից հավանում է «Մեծ Պայթյունի տեսությունը» սերիալը:
Սթիվեն Հոքինգը հայտնի է իր տիեզերագիտական հետազոտություններում ու գիտության հանրայնացման ու հանրամատչելիացման համար ներդրած ջանքերով: