ՆԱՍԱ-ն հայտնում է, որ դեպի Երկիր է շարժվում 86666 հսկայական երկնաքարը, որը մեր մոլորակի կողքով կանցնի այս հանգստյան օրերին։
Նշվում է, որ 2.5 կմ լայնությամբ երկնային մարմինն ամենամոտ հեռավորության վրա Երկրի կողքով կանցնի հոկտեմբերի 10-ին։
2000թ. մարտի 30-ին հայտնաբերված երկնաքարը բավականին մեծ է, և մեզ բախվելու դեպքում կարող է ավերածություններ առաջացնել։ Սակայն ներկայում նման վտանգ չկա, քանի որ 86666-ն անցնելու է Երկրի կողքով։