Հասարակություն 

Հակամարտ կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն լարվածության նվազեցման համար. Բաքվում ԱՄՆ դեսպան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և նրա ֆրանսիացի ու ռուս գործընկերները զբաղվում են այդ հարցով:

«Իրավիճակի փոփոխման համար մենք կողմերի հետ քննարկում ենք հետքայլ անելու հարցը։ Մենք Ղարաբաղյան հակամարտությունը չենք դիտարկում որպես սառեցված։ Եթե զոհվում են մարդիկ, ապա այդ հակամարտությունը չի կարող համարվել սառեցված։ Մենք կողմերի հետ աշխատում ենք հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Բոլոր կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն լարվածության նվազեցման ու հակամարտության կարգավորման համար»,- ասել է նա:

Նույն շարքից