Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը չի պատրաստվում փոխել դիրքորոշումը Ասադի նկատմամբ. ԱՄՆ պետքարտուղարություն

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ը վստահ է Սիրիայի իշխանությունից Բաշար Ասադի հեռանալու անհրաժեշտության մեջ, երկրի իրավիճակի քաղաքական կարգավորման համար, հայտնում է RIA Novosti-ն:

Նախագահ Բարաք Օբաման ոչ մի դեպքում չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադի քաղաքական ապագայի նկատմամբ իր դիրքորոշումը, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը:

Նա ընդգծել է Վաշինգտոնի վստահությունն այն բանում, որ «ցանկացած քաղաքական որոշում պետք է նկատի ունենա Ասադի հեռանալն իշխանությունից, որպես մաս իշխանության փոխանցման քաղաքական գործընթացի»: Նրա խոսքերով` Սիրիայում «գոյություն ունեն վստահության արժանի ընդդիմադիր խմբեր, որոնք կարող են մաս լինել այդ գործընթացին»:

Նույն շարքից