Հասարակություն 

Կադիրովի դուստրերը նկարահանվել են մահմեդականության մասին տեսահոլովակում

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի դուստրերը նկարահանվել են մահմեդականության հիմքերի վերաբերյալ երաժշտական տեսահոլովակում՝ տեղեկացնում է gazeta.ru-ն:

«Տեսահոլովակում նկարահանվել են Կադիրովի երեք դուստրերը՝ Խութմաթը, Թաբարիքը և Աշուրան: Երգը չեչեներեն է, գրված է հարց ու պատասխանի ձևով և վերաբերում է մահմեդականության հիմքերին»,- ասել է Կադիրովի խորհրդական Ադամ Շահիդովը:

Կադիրովի ութ զավակներից վեցը հազիֆներ են՝ Ղուրանը անգիր ասմունքողներ:

https://www.youtube.com/watch?v=QYmWyQW6Uvw

Նույն շարքից