Հասարակություն Ֆեյսբուք 

Վրեժ Կիրակոսյանը Շառլ Ազնավուրին է նվիրել նրա դիմանկարը

«Ուղիղ կես ժամ առաջ կատարվեց իմ երազանքներից ևս մեկը: Շտապում եմ նոր երազանք պահել: O-la-laaa: Շնորհակալություն Աստծուն ամեն ինչի համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նկարիչ Վրեժ Կիրակոսյանը և տեղադրել լուսանկար:

Վրեժ Կիրակոսյանը մանկուց հաշմանդամություն ունի, կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել, բայց կարողացել է ինքնուրույն գրաճանաչ դառնալ և սովորել նկարել:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը Երևանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի շրջանակներում: Այսօր նա ելույթ է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամաերգային համալիրում:

Նույն շարքից