Մասաչուսեթս նահանգի Սոմերվիլ քաղաքի բնակիչ Քայլ Ուերինգը որոշել է փող աշխատել Նոր Անգլիայի հայտնի աշնանային բնապատկերների օգնությամբ: Նա առաջարկում է ԱՄՆ-ի Արևելյան ափ մեկնելու վրա փող ծախսելու փոխարեն իրենից գնել թխկու տերևներ` որպես տարածաշրջանի «այցեքարտ», հայտնում է Consumerist-ը:
Տերևները մշակված են ջրով ու գլիցերինով և գերազանց վիճակում են: Քայլը պատրաստ է նաև փաթեթում ավելացնել ուղեկցող նամակ, որի տեքստը կազմում է պատվիրատուն: Առաքմամբ այն արժե $19,99: «Առայժմ ես ունեմ 200 նվերի պատվեր»,- ասել է նա:
Նշվում է նաև, որ տուն տերևների առաքումը Քայլի միակ կողմնակի զբաղմունքը չէ: Մասաչուսեթսում ձյան ուժեղ տեղումների ժամանակ նա ձյուն է վաճառել 89 դոլարով և անգամ հպարտորեն այտնել է, որ մի քանի հազար պատվիրատու է ունեցել: