ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանելով Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, հայտարարել է, որ դա Թուրքիայում իրավիճակը ապակայունացնելու փորձ է:
«Իհարկե, կատարվածը մեր հարևան ու բարեկամ Թուրքիայում իրավիճակը ապակայունացնելու փորձ է», -հայտարարել է ՌԴ նախագահը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, փոխանցում է MK-ն:
Նշենք, որ այսօր Անկարայի կենտրոնում տեղի էին ունեցել պայթյուններ, որի հետևանքով 8 տասնյակից ավել մարդ էր մահացել, 140 մարդ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: