Մշակույթ Առողջապահություն Հասարակություն 

Վիկտորիա Բեքհեմը աջակցություն է ցուցաբերում Եթովպիայի երեխաներին

Հայտնի դիզայներ, երգչուհի, մոդել Վիկտորիա Բեքհեմը հաճախ է այցերով լինում աֆրիկյան երկրներում, որտեղ շփվում է երեխաների հետ և ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում բազմաթիվ արշավներ իրականացնում, գրում է People-ը:

Օրեր առաջ դիզայներն ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել եթովպացի երեխաների հետ:

Լուսանկարներն արվել են վերջերս Վիկտորիայի` Եթովպիա կատարած այցի շրջանակներում: Ուղևորությունը տեղի է ունեցել UNAIDS կազմակերպության աջակցությամբ, որն ուղղված է ՄԻԱՎ-ի տարածման դեմ պայքարին:

Լուսանկարների ներքո Բեքհեմը հետևյալ գրառումն է կատարել «Գեղեցիկ և երջանիկ երեխաներ»:

Վիկտորիան ևս մեկ անգամ կոչ է արել ամբողջ աշխարհին անտարբեր չմնալ այդ մարդկանց նկատմամբ, ովքեր աջակցության կարիք ունեն:


Նույն շարքից