Մեր քաղաքում վրացական ռեստորանները առաձնահատուկ տեղ են զբաղեցնում, որտեղ կարելի է համտեսել ամենաբազմազան ուտեստները և անցկացնել վրացական մշակույթով հագեցած անմոռանալի ժամանակ:
Օրերս Սուլիկո վրացական ռեստորանների ցանցը Լեո 52 հասցեյում գտնվող շքեղ ու լուսավոր մասնաճյուղը բացեց բոլորի առջև: Սուլիկո վրացական ռեստորանը անմոռանալի ժամանցի և ընտանեկան խնջույքների համար իդեալական վայր է։ Ռեստորանի հենց մուտքի մոտ հյուրերին դիմավորում է անկրկնելի Վախթանգ Կիգաբիձեյի կերտած Միմինոյի կերպարը՝ օդանավի բորտ ուղեկցողուհու հետ միասին:
Այստեղ կարելի է համտեսել վրացական ամենահամեղ ուտեստները՝ սառը խորտիկներ, տաք ուտեստներ, աղցանները: Բարձրակարգ սպասարկումն ու պրոֆեսիոնալ մատուցումն անտարբեր չեն թողնի անգամ ամենապահանջկոտ հաճախորդներին:
Այցելուներն այստեղ ամեն օր կարող են վայելել կենդանի երաժշտություն: Երաժիշտների ճաշակով ընտրված երգերի ու երաժշտության ներքո յուրաքանչյուր այցելուի ընթրիքը կդառնա անմոռանալի ու տպավորություններով հարուստ: Սրահները նոր երկհարկանի մասնաճյուղում ավելի մեծ են ու ընդարձակ, ինչը հնարավորություն կտա անցկացնելու ավելի մեծամասշտապ միջոցառումներ` կնունքներ, ծնունդներ, նշանդրեքի արարողություններ և անգամ հարսանիքներ:











