Բարի օր Հասարակություն 

Երևանն այսօր նշում է իր 2797-ամյակը

analitik.am

Երևանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին նշում է իր հիմնադրման 2797-ամյակը, որն այս տարի կանցնի «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրի ներքո:

Մայրաքաղաքում միջոցառումները մեկնարկել են առավոտյան ժամը 10:00-ին`«Սանիթեք» ընկերության նոր ու ժամանակակից ջրցան մեքենաների շքերթով։

Այս տարի ինչպես նախորդ տարիներին, միջոցառումների շրջանակում ներառված են սոցիալական ուղղվածության մի շարք նպատակային ծրագրեր։

«Էրեբունի-Երեւան» տոնը կոչվում է նաեւ «Երեւանի տոն», «Երեւանի օր». 1983 թ-ից դարձել է ավանդական (չի նշվել միայն 1991–98 թթ-ին):

Քաղաքի տոնը սովորաբար նշվում է հոկտեմբերի 10–11-ին:

Նույն շարքից