Հասարակություն Պատահարներ 

Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 11-ին, ժամը 19.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1956 թ. ծնված Ս. Խ.-ի դին:

Նույն շարքից