Քաղաքական Միջազգային 

Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է Բելառուսի նախագահի պաշտոնում

Ալեքսանդր Լուկաշենկոն ձայների 83,49 տոկոսով վերընտրվել է Բելառուսի նախագահի պաշտոնում։

Բելառուսի նախագահական ընտրությունների մյուս թեկնածուներից՝ «Ասա ճշմարտությունը» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ, Բելառուսի պատմության մեջ առաջին կին թեկնածու Տատյանա Կորոտկևիչը, հավաքել է ձայների 4,42%-ը, իսկ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկևիչը՝ 3,32%-ը։

Ամենաքիչը քվեարկել են Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ուլախովիչին՝ 1,67%-ը:

Բոլոր թեկնածուներին դեմ է քվեարկել ընտրողների 6,4%-ը:

Նույն շարքից