Քաղաքական Միջազգային Հասարակություն 

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է սկսում Հայաստան

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների հանդիպման աշխատանքերի ավարտից հետո կմեկնարկի ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկայել Ժանի պաշտոնական այցելությունը Հայաստան։

Այցելության շրջանակներում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

ՖՄԿ գլխավոր քարտուղարը կայցելի Էջմիածին, որտեղ նա կհույրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:

Երեւանում Միկայել Ժանը հանդիպումներ կունենա նաեւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նույն շարքից