ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Երևանում անցկացվող «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Եմ-ը 2016-ին ավելի շատ օժանդակություն կտրամադրի հայաստանյան մասնավոր սեկտորի ծրագրերին։ Նա նշեց, որ խոսքը ավելի քան 23 միլիոն եվրոյի մասին է։
«ԵՄ-ը հայ գործընկերների համար հասանելի կդարձնի ԵՄ երկու հիմնական ծրագրեր: Մեկը փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ծրագիրն է, որի մեկնարկը տրվել է դեռ 2015–ին, մյուսը` կրթական ոլորտի այսպես կոչված «Հորիզոն 2020»-ը: Հայաստանն այստեղ ունի բազմաթիվ հաջողված պատմություններ»,- նշեց ԵՄ պաշտոնյան;
ԵՄ Դեսպանն ընդգծեց, ՏՏ ոլորտում ներդրումներ կատարելւը Հայաստանի զարգացման հեռանկարի առումով լավագույն ոլորտն է։
«Հայաստանը, լինելով փոքր երկիր, ունի շատ բարձր կրթական մակարդակ, և առավելություններ»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:
Ըստ նրա` հաջողության հասնելու համար Հայաստանը երկու կարևորագույն պահանջներ պետք ապահովի: Առաջինը փայլուն գաղափարներ ունեցող երիտասարդների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելն է: «Նրանք այստեղ շատ-շատ են և նրանք պետք է հայրենիքը տեսնեն որպես այդ հնարավորության վայր»,- հավելեց ԵՄ պաշտոնյան: