LifeNews-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում սպանվել է Պետդումայի՝ բյուջեի և հարկերի հարցերով կոմիտեի անդամ Ռաիսա Կարամզինայի օգնական Իվան Ռյազանցևը։
Աղբյուրը հայտնում է, որ 36-ամյա Ռյազանցևի՝ դանակի բազմաթիվ հարվածներով մարմինը հայտնաբերել է սպանվածի կինը:
Սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, պարզվում են դեպքի մանրամասները: