Հասարակություն գլխավոր 

Ստամբուլում հարձակման է ենթարկվել Պոլսո հայոց պատրիարքարանը

«Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Պոլսո հայոց պատրիարքարանի շենքի վրա հարձակում է իրականացվել։ Մոտ 20 հոգուց բաղկացած խումբը քարեր է նետել պատրիարքարանի շենքի ուղղությամբ։

Հարձակման պատճառն ու մեղավորները դեռ հայտնի չեն:

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ դեռ հայտնի չէ՝ հարձակումը պատրիարքարանի՞ն, թե՞ դրա մոտ գտնվող անցակետին է ուղղված եղել։

Քննությունը շարունակվում է:

Նույն շարքից