ւնվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի վերաբերյալ հայկական կողմի նշանակած համալիր դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներից Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ Պերմյակովի նկատմամբ նման փորձաքննություն նշանակել էր ռուսական կողմը: Գյումրիի ռուսական կայազորի դատարանում Պերմյակովի դասալքության, նրա կողմից զենքի հափշտակության և կրելու գործով նիստի ընթացքում հրապարակված դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` Պերմյակովի մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չկան:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբոյւր կայքում