Ի տարբերություն տեսախաղերի, սոցցանցերը չեն վնասում ուսմանը։ Այդ մասին է վկայել Հյուսիսային Իռլանդիայի դպրոցներում անցկացված հետազոտությունը, հաղորդում է The Daily Telegraph-ը:
Ըստ այդմ՝ տեսախաղեր հազվադեպ խաղացած 77 դեռահասներ քննությունների ժամանակ ստացել են բարձր գնահատականներ, իսկ օրական առնվազն երկու անգամ դրանք խաղացածների միայն 41 տոկոսն է հանձնել հաջող քննություն։
Քննությունների շատ ավելի լավ արդյունքներ են արձանագրվել նրանց մոտ, ովքեր տնային աշխատանքի համար համակարգչից օգտվել են օրական առնվազն 3 ժամ:
Հետազոտողների կարծիքով` ուսուցիչները պետք է ավելի շատ հանձնարարեն համակարգչի կիրառումը պահանջող տնային առաջադրանքներ: