Քաղաքական Միջազգային 

«Իսլամական պետությունն» է իրականացրել Անկարայում տեղի ունեցած հզոր պայթյունները․ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարծում է, որ «Իսլամական պետությունն» է իրականացրել Անկարայում տեղի ունեցած հզոր պայթյունները:

Դավութօղլուի կարծիքով՝ հարձակումն ուղղված է եղել նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների տապալմանը։

Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները հայտնաբերել են երկու մահապարտ ահաբեկիչների մնացորդները և աշխատանքներ են սկսել նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Անկարայում տեղի ունեցած երկու հզոր պայթյունների հետևանքով 97 մարդ էր զոհվել:

Նույն շարքից