Հասարակություն 

Ադրբեջանցին հարսանիքի ժամանակ կրակ է բացել

Ադրբեջանի քաղաքացին Մոսկվայում հարսանիքի ժամանակ կրակ է բացել ավտոմեքենայից, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով Ներքին գործերի նախարարության՝ մայրաքաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Գալիաքբերովին։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Երևանյան և Կասպիական փողոցների խաչմերուկում:

Հարսանեկան ավտոշարասյան մեքենաներից մեկից Ադրբեջանի 29-ամյա քաղաքացին տրավմատիկ զենքից մի քանի անգամ օդ է կրակել:

Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հարսանիքի 16 հյուրերի և խուզարկել են նրանց մեքենաները։

«Իր խոստովանական ցուցմունքում քաղաքացին հայտնել է, որ պատուհանից տրավմատիկ զենքից մի քանի կրակոց է արձակել, ինչից հետո զենքը նետել է ճանապարհին»,- պատմել է Գալիաքբերովը։

Նույն շարքից