Թուրքական Star պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 18-ին կմեկնի Անկարա։
Այցի ընթացքում ակնկալվում է Մերկելի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ:
Հանդիպման ժամանակ կքննարկվեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, Սիրիայում առկա իրադրությունն ու փախստականների ճգնաժամից դուրս գալու ուղիները։