ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախումբը հոկտեմբերի 15-ին հետեւելու է ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական վճռի հրապարակմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը:
«Մենք հետեւելու ենք դատական նիստին Ստրասբուրգում, ինչպես եւ հունվարին, ներկա ենք լինելու վճռի հրապարակմանը: Այս պահին սպասելիքների եւ հետագա քայլերի մասին խոսել չենք կարող: Սպասում ենք դատավճռի հրապարակմանը»,- ասաց Բեդո Դեմիրճյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում