Հասարակություն 

Քարի արտադրամասի բանվորն ինքնասպան է եղել աշխատավայրում

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանի Շենգավիթ համայնքում։ Արշակունյաց պողոտայում գտնվող քարի արտադրամասում հոկտեմբերի 10-ին  հայտնաբերվել է 56-ամյա աշխատակցի դին` կախված վիճակում: Նա արտադրամասում աշխատել է որպես հղկող բանվոր:

Նախնական վարկածով կատարվածն ինքնասպանություն է։ Հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից