Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստ։ Այն վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Ինչպես հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից, խմբակցության արտահերթ նիստում հրաժարական է ներկայացրել ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը՝ մնալով Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության նոր ղեկավար է ընտրվել խմբակցության քարտուղար Ջիվան Պողոսյանը, խմբակցության քարտուղար՝ Ռուբեն Կճոյանը։
Նույն օրը ԲՀԿ նախագահի հրամանով Թամար Պողոսյանը նշանակվել է ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական և ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար։