Ռազմական Հասարակություն 

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա

Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 12-ին Չեխիայի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև այցելություններ պաշտպանական համալսարան և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ:

Նույն շարքից