«Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր 53 ցմահ դատապարտյալներ հացադուլ են անում: Նրանք պահանջում են իրենց գործերի վերանայում: Ցմահ դատապարտյալները ներկայացրել են ինը պահանջ, այդ թվում՝ ցմահ բառը փոխարինել 16-20 տարվա ազատազրկման պատժաչափերի:
Նրանք պահանջում են վերանայել 2011թ. մայիսի 23-ին ԱԺ-ի կողմից ընդունված Քրեական օրենսգրքի փոփոխությունը, որով 15 տարվա ազատազրկման պատժաչափը փոխարինվեց 20-ով, ինչպես նաև վերանայել պայմանական վաղաժամկետ հանձնաժողովների գործունեությունը: