Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է անգլոամերիկացի գիտնական Էնգուս Դիտոնին՝ «սպառման, աղքատության և բարեկեցության վերլուծության համար»: Մրցանակը կազմում է 953 հազար դոլար:
Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru կայքը:
Իր աշխատանքներում Դիթոնը վերլուծում է սպառողների վարքի մոդելները, աղքատության հարցերը եւ միկրոմակարդակում բնակչության բարեկեցությունը։
Նոբելյան կոմիտեն կարծում է, որ Դիթոնի հետազոտությունները մեծ ներդրում են ունեցել որոշակի սպառողների կողմից տարբեր ապրանքների ընտրության սկզբունքը հասկանալու համար, որը կարեւոր է տնտեսական քաղաքականության մշակման, բնակչության բարեկեցության բարելավման եւ աղքատության ծավալների կրճատման համար։