Հասարակություն 

Ձեզ մաղթում եմ՝ դառնաք ապագա Բիլ Գեյթս. Microsoft ընկերության փոխնախագահը՝ ՏՏ ոլորտի հայ ուսանողներին

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողության ընթացքում «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը, դիմելով ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում մրցանակ ստացած աշակերտներին ու ուսանողներին, նշեց, որ գիտելիքը ապագայի համար լավագույն հիմքն է:

Վահե Թորոսյանը հայտնեց, որ երբ որոշել է Հայաստանում բացել «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակը, առաջին հերթին մտածել է երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մասին:

Մրցանակակիրներին դիմելով էլ «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ փոխնախագահն ասաց.

«Ձեզ մաղթում եմ՝ դառնաք ապագա Բիլ Գեյթս, կամ ինչ էլ լինի ձեր երազանքը՝ այդպիսին դառնաք. երբեք մի մոռացեք, որ նորագույն տեխնոլոգիաների բնագավառում գիտության չափն այլևս որևէ նշանակություն չունի: Այսօրվա գերփոխկապակցված աշխարհում կարող ես լինել փոքր ընկերություն, փոքր երկիր, բայց միևնույն է մեծ երազանքներ ունենաս: Կուզենամ, որ դուք օգնեք Հայաստանին, որ այն լինի լավագույնը աշխարհում և արձանագրի լավագույն ձեռքբերումները տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում»:

Նույն շարքից