Երեկ ինտերնետում հայտնվել է նախագահ Օբամայի ելույթը, որում նա անդրադարձել է՝ Քանյե Ուեսթի՝ ԱՄՆ նախագահ դառնալու մտադրությանը: Քանյեն առայժմ այս թեմայով նախագահին չի պատասխանել, բաց դրա փոխարեն իր «Թվիթերում» անսպասելիորեն բարկացել է սմարթֆոնների համար այնպիսի մանկական խաղեր ստեղծողների վրա, որոնց միջոցով կարելի է գնումներ անել:
«Թող գրողի ծոցը կորչեն բոլոր այն ընկերությունները, որոնք երեխաների համար այնպիսի խաղեր են ստեղծում, որոնց միջոցով հնարավոր է գնումներ անել»,- գրել է Քանյեն:
Time պարբերականը, որը երգչի միկրոբլոգից մեջբերել է այդ խոսքերը , նշել է, որ Ուեսթի կինը՝ Քիմ Քարդաշյանը, հենց ինքն է նման խաղերից մեկի հեղինակը: Այդ խաղային հավելվածը կոչվում է Kim Kardashian: Hollywood և բավականին մեծ գումարներ է վաստակում՝ այդ թվում առաջարկվող գնումների շնորհիվ: