Հասարակություն 

ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ոճը

Առաջին տիկնայք, ձգտեն դրան, թե ոչ, մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են: Յուրաքանչյուր անգամ, ներկայանալով հասարակությանը, նրանք մասնագետների հետ նախապես մտածում են իրենց հագուստի յուրաքանչյուր դետալ , քանի որ գիտեն, միջոցառման գլխավոր թեմաներից մեկը լինելու է Առաջին տիկնոջ կերպարը: Դա այդպես է ողջ աշխարհում, այդպես է նաև Հայաստանում:

Wnews.am-ն այսօր կներկայացնի ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ոճը: Մենք վստահ կարող ենք ասել, որ ոճի և կերպարի տեսանկյունից նա նորարար էր մեր երկրում:

Ռիտա Սարգսյանը կոտրեց մի քանի կարծրատիպեր, ինչի համար էլ մենք նրան սիրում ենք:

1. Առաջին տիկնայք չեն ժպտում, քիչ էմոցիոնալ են  և սառը. տիկին Սարգսյանն ասաց Ո՛չ. նրա կենսասիրությունն ու ժպիտը կոտրեցին Առաջին տիկնանց մասին այս կարծրատիպը:

2.Առաջին տիկնայք կրում են  դասական հագուստներ և չեզոք գույներ. տիկին Սարգսյանը ասաց Ո՛չ՝ ստեղծելով վառ, բայց էլեգանտ կերպար: Նա չի վախենում ժամանակակից ձևվածքներից, վառ գույներից: Միևնույն ժամանակ, Ռիտա Սարգսյանն ունի էլեգանտ տեսք: Նա բնական և հանգիստ է իրեն զգում, քանի որ իր կերպարն ու ներաշխարհը ներդաշնակության մեջ են:

Ուսումնասիրելով ՀՀ Առաջին տիկնոջ կերպարները՝ կարելի է նկատել, որ բացի դասական սևի, սպիտակի և կարմրի համադրությունից, Ռիտա Սարգսյանի սիրելի գույները կապույտն ու մանուշակագունն են: Նրան այդ գույները սազում են և հաճախ հենց այդ գույների տարբեր երանգներով էլ ՀՀ առաջին տիկինը ներկայանում է հանրությանը:

World-Autism-Awareness-Day-starting-from-the-Municipality-02
15-1 20 41d3a952c86df35aec92 41d3b3cef62e3437b5de 86 531_b 1340 3049 3113_b 3397 5013_b 6106 8233 14185 90593 783133 aragil-11 big_1113e8fb0 DAV_6463 medvedev My-Way-1st-Lady-of-RA-ANF-President-Rita-Sargsyan-and-AGBU-President-Perch-Sedrakyan serj-rita1-600x323

2

Նույն շարքից