Հասարակություն 

Կիեւը մտադիր է Ռուսաստանի հետ ամբողջապես դադարեցնել օդային հաղորդակցությունը

Ուկրաինան հոկտեմբերի 25-ից ամբողջովին կդադարեցնի Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը՝ պայմանավորված ուկրաինական ավիաընկերության դեմ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների վերաբերյալ ռուսական ավիացիայի բացատրության բացակայությամբ: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի պետավիածառայություններին:

«Այդ որոշումը կկիրառվի ռուսական բոլոր ավիաընկերությունների հնդեպ և կգործի մինչև արգելքների վերացումը: Ռուսական կողմից արգելքների վերացումից հետո պատժամիջոցների ցանկում չհայտնված ռուսական ավիաընկերությունները կարող են թռիչքներ իրականացնել Ուկրաինա»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հույս ունի ավիացիոն պատժամիջոցների վերաբերյալ երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ:

Նույն շարքից