Վերլուծական գլխավոր 

Հրաչ Ռոստոմյանն առա՞ջ է տանում Ծառուկյանի կողմից ազատված մարդկանց

Հոկտեմբերի 7-ին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցապ եւ առողջապահության վարչության պետի պաշտոնին նշանակվեց Իջեւանի ԲԿ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը: Այս երիտասարդի նշանակումը զարմանք չէր առաջացնի, եթե չլինեին նրա աշխատանքային գործունեության հետ կապված որոշակի հետաքրքիր փաստեր: Նարեկն իր կարիերան սկսել է ԲՀԿ-ում՝ նախ որպես երիտթևի անդամ, այնուհետև եղել է ԲՀԿ պատգամավոր Մուշեղ Պետոյանի օգնականն ԱԺ-ում: Լինելով Վահե Էնֆիաջյանի կողմից ԲՀԿ բերված մարդ, Նարեկը հասցնում է բավականին սերտ հարաբերություններ հաստատել ԲՀԿ-ական մի շարք ներկայացուցիչների հետ՝ մասնավորապես Հրաչ Ռոստոմյանի և Հարություն Քուշկյանի: Մուշեղ Պետոյանի օգնականի պաշտոնից հետո Նարեկի հաջորդ ձեռքբերումն ԱԺ-ում այն ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնականի պաշտոնն էր:

Մի քանի ամիս Ծառուկյանի մոտ աշխատելուց հետո անհասկանալի պատճառներով Նարեկին ազատում են աշխատանքից: Նարեկ Վանեսյանը նորից հայտնվում է դժվարին կացության մեջ, և մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Հրաչ Ռոստոմյանի միջնորդությամբ, ով այդ ժամանակ վերոնշյալ նախարարության ղեկավարն էր, գործի է անցնում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունում՝ որպես վարչության պետ: Հրաչ Ռոստոմյանի ազդեցությունը Նարեկի կարիերայի վրա այսքանով չի սահմանափակվում: Մեր ունեցած տեղեկություններով, հենց նրա և Հարություն Քուշկյանի միջնորդությամբ է Նարեկը նշանակվել Իջևան ԲԿ տնօրեն:

Նշենք նաև, որ Հրաչ Ռոստոմյանը Նարեկի քավորն է: Այժմ Նարեկ Վանեսյանը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցապ եւ առողջապահության վարչության պետի պաշտոնն է զբաղեցնում, ինչը զարմանալի է մի պարզ պատճառով, թե ինչու է Հրաչ Ռոստոմյանն առաջ մղում մի մարդու, ում ժամանակին Ծառուկյանն ազատել է իր օգնականի պաշտոնից: Մեր ունեցած տեղեկություններով, բավականին լուրջ խնդիրներ են եղել կապված Նարեկի աշխատանքային կոնֆիդենցիալ գործունեության հետ:

Նույն շարքից