Կենդանիների պաշտպանության իտալական ազգային ասոցիացիան դատական հայց է ներկայացրել 84-ամյա մի թոշակառուի դեմ, ով թունավորել է 30 կատվի։
Ինչպես հայտնում է Euromag-ը, տարեց տղամարդուն նյարդայնացրել են իր հարևանի կատուները, ուստի նա որոշել է ազատվել դրանցից։
Հետաքրքրական է, որ կատուները պատկանել են ճանաչված ռեժիսոր Ջուզեպե Մարային, ով պատրաստվում էր այս կենդանիների մասին ֆիլմ նկարահանել։ Սակայն այդքան մեծ թվով կատուների ներկայությունն առաջացրել է հարևանի զայրույթը, և նա որոշել է թունավորել դրանց։
Այժմ թոշակառուին սպառնում է 2.5 տարվա ազատազրկում, ինչպես նաև 3-15 հազար եվրո տուգանք։