Բիզնես Մշակույթ Հասարակություն 

Volkswagen-ի շուրջ ստեղծված սկանդալը` հոլիվուդյան ֆիլմի թեմա

Deutsche Welle-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Գերմանական Volkswagen կոնցեռնի շուրջ ստեղծված դիզելային սկանդալը կդառնա գեղարվեստական ֆիլմի թեմա։

Ամերիկյան Paramount Pictures ստուդիան և Appian Way պրոդյուսերական ընկերությունը գնել են դեռ չգրված գրքի էկրանավորման իրավունքը:

Աղբյուրը նշում է, որ գիրքը գրելու է The New York Times-ի եվրոպական թղթակից Ջեք Էվինգը և այն կնվիրվի գերմանական ավտոկոնցեռնի 78-ամյա պատմության մեջ ամենաաղմկոտ սկանդալին։ Ֆիլմի դերասանական կազմն ու ռեժիսորը դեռևս հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Volkswagen-ի շուրջ սկանդալն առաջացել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության մասնագետները հայտնաբերել են, որ դիզելային շարժիչներով Volkswagen-ի ավտոմեքենաներում ծրագրային ապահովում է տեղադրվել, որը թույլ է տալիս շրջանցել էկոլոգիական չափանիշները:

Ինպես ավելի վաղ էր նշվում, այդ ծրագիրը տեղադրված է եղել ողջ աշխարհով մեկ վաճառված 11 միլիոն ավտոմեքենաներում։

Նույն շարքից