Այսօր՝ հոկտմեբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը ասաց, որ սահմանդրական փոփոխություններն ամեն գնով անցկացնելը չի կարող լինել կենաց ու մահու խնդիր:
«Այս հանրաքվեն նախորդ երկու հանրաքվեներից տարբերվելու է: Կեղծարարություն և նման այլ խոսակցություններ չեն լինի: Մենք կունենաք այնպիսի Սահմանդրություն, որը զերծ է արատներից»,- ասաց Դավթյանը:
Նրա խոսքով` 2015 թվականի հանրաքվեն կկայանա, եթե լինի մարդկանց 25 տոկոս մասնակցություն:
«650 հազար քաղաքացի հաստատ կմասնակցի: Դրանից հետո կանցնենք խորհրդարանական կառավարման համակարգին, և հետո ի՞նչ կլինի, ժամանակը ցույց կտա: Սահմանադրության նոր նախագիծը բավական ճկուն է և ցանկացած խնդիր կարող է շատ արագ լուծել»,- ասաց Դավթյանը: