РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի իշխանությունները մտադիր են դադարեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը: Բանն այն է, որ կազմակերպությունը մտադիր է Համաշխարհային ժառանգության ցանկում ներառել 1937-ին չինական Նանկին քաղաքում կոտորածների մասին փաստաթղթերը:
Ճապոնիայի ԱԳՆ պնդում է, որ Չինաստանի կողմից ներկայացված փաստաթղթերում պատմությունը խեղաթյուրված է և կան միակողմանի դատողություններ:
«Մենք ուսումնասիրում ենք այդ ցավալի որոշմանն արձագանքելու բոլոր տարբերակները»,-ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յեսիհիդե Սուգան: