Գյուղատնտեսություն Հայաստան Քաղաքականություն 

Գյուղատնտեսության ոլորտում համակարգային փոփոխություններ են պետք. ՀՀկ-ական պատգամավոր

analitik.am

Այսիր՝ հոկտեմբերի 13-ին, ՀՀկ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում կան բազմաթիվ կազմակերպչական բացթողումներ:

«Եթե խոսենք այսօրվա գյուղատնտեսական խնդիրների մասին, ապա պետք է ասել, որ իրացման խնդիր ունեն նաև գործարանները: Մենք 340 հազար տնտեսություն ունենք: Գյուղատնտեսության ոլորտում համակարգային փոփոխություններ են պետք: Կազմակերպչական բնագավառում կան բազմաթիվ բացթողումներ»,- ասաց Ալեքսանյանը:

Նրա խոսքով անհրաժեշտ է Երևանի ամեն շենքի բակում մի տաղավար սարքել:

«Միջանկյալ փող աշխատողները պետք է վերանան: Այդ տաղավարներում կարող են մթերք վաճառվել: Քաղաքացին շատ է վճարում, քան վաճառում է գյուղացին: Մի կարևոր հարց էլ կա` ոչ բոլոր գյուղացիները պետք է զբաղվեն հողագործությամբ: Մանկավարժը, բժիշկը թող իրենց գործով միայն զբաղվեն»,- եզրափակեց պատգամավորը

Նույն շարքից