Միջազգային Հասարակություն 

2015-ին Միջերկրական ծովով մոտ 600.000 փախստական է ժամանել Եվրոպա

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2015 թվականի սկզբից Միջերկրական ծովով 593 հազար 432 ներգաղթյալ  է ժամանել Եվրոպա։

Ըստ կազմակերպության՝ ամենաշատ ներգաղթյալի ընդունել է Հունաստանը՝ 453 հազար 912 մարդ։ Իտալիա է ժամանել 136 հազար 408 մարդ։ Հունաստան ներգաղթածների  մեծամասնությունը  սիրիացիներ են՝ (277 հազար 899), աֆղաններ (76 հազար  620) եւ իրաքցիներ (21հազար 552), Իտալիա ներգաղթածների մեծամասնությունը էրիթրեացիներ են (35 հազար 938), նիգերիացիներ  (17 հազար 886) եւ սոմալեցիներ (10 հազար 50)։

Նշվում է, անև, որ  3103 մարդ զոհվել է ծովում՝ փորձելով Եվրոպա հասնել:

Նույն շարքից