Հասարակություն գլխավոր 

«Transaero»-ն չի իրականացնի Երևան և մի շարք այլ քաղաքներ նախատեսված թռիչքները

«Transaero» ավիաընկերությունը չի իրականացնի հոկտեմբերի 14-ին նախատեսված 48 թռիչքները:

Ինչպես նշում է Lenta.ru-ն, չեղյալ են հայտարարվել ՌԴ քաղաքների, Օդեսայի, Ռիգայի, Երևանի, Ֆրանկֆուրտի, Վիեննայի, Լոնդոնի, Միլանի, Բարսելոնայի, Փարիզի և Պեկինի թռիչքները: Այս ուղություններով բոլոր թռիչքները կիրականացնի «Aeroflot» ընկերությունը:

«Transaero»-ի հոկտեմբերի 14-ին նախատեսված մյուս թռիչքները, նախնական տվյալներով, կիրականացվեն ըստ ժամանակացույցի: Եթե դրանք նույնպես չեղարկվեն, ապա ընկերությունը նախօրոք կտեղեկացնի այդ մասին:

Նույն շարքից