Հասարակություն 

Թմրամիջոց՝ լուսանկարչական ապարատի տուփի միջից

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Լիճք գյուղի սարատեղից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արման Ս.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից, լուսանկարչական ապարատի տուփի միջից, հայտնաբերվել է 75.82 գ կանեփանման զանգված:

Արման Ս.-ն հայտարարել է, որ զանգվածը քաղել է Լիճք գյուղի աղբանոցի տարածքում աճած կանեփի բույսից` հետագայում օգտագործելու նպատակով:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից