Ցմահ ազատազրկման դատապարտվածների համար նախատեսված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող 101 բանտարկյալների կեսը երեկ կեսօրից հացադուլի մեջ է, ավելի կոնկրետ`45 ցմահ ազատազրկված: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
«8 ցմահ դատապարտյալ դիմում են ներկայացրել հացադուլ հայտարարելու մասին, 37-ն էլ ուղղակի, բանավոր կերպով հրաժարվել են սնունդ ընդունել»,- ասաց Գոռ Ղլեչյանը։
Նա նշեց, որ ցմահ դատապարտվածների պահանջն իրենց գործերի վերանայումն է, ենթադրաբար` պատժաժամկետների կրճատումը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում