Դամասկոսում գնդակոծության է ենթարկվել ռուսական դեսպանատունը:
«Երկու ական է ընկել դեսպանատան տարածքում: Դիվանագիտական առաքելության աշխատակիցների շրջանում տուժածներ չկան: Միայն նյութական վնաս է հասցվել»,-ասել է դեսպանատան ներկայացուցիչը:
Ականատեսների պնդմամբ՝ մի քանի ական պայթել է դեսպանատան մոտ Սիրիայում ՌԴ գործողությունների աջակցության ակցիայի անցկացման վայրում: Ականներն ընկել են այն մասում, որտեղ խաղաղ ակցիան էր ընթանում. Առաջինը՝ ալ-Բարադա սպորտային ակումբի մոտ, իսկ երկրորդը՝ ալ-Ադավիում, ինչի հետևանքով վիրավորներ կան: